Տյառընդառաջ

2017թ.  փետրվարի  14-ին  Եղեգնաձորի ավագ դպրոցում նշվեց Տեառնընդառաջի տոնը:  Տյառնընդառաջը հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից  է  և  նշվում  է  Քրիստոսի Սուրբ Ծննդյան  և  Աստվածահայտնության տոնից  40  օրհետո:  Ըստ եկեղեցական ավանդության,  երբ Հիսուսին բերում են տաճար,  մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից  և  լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար,  Այստեղից էլ առաջացել  է  <<Տյառնընդառաջ>>-ը,  որը նշանակում  է  Տիրոջն ընդառաջ գնալ:

Այս հրաշալի տոնին,  որը Եղեգնաձորի ավագ դպրոցում հաճելի ավանդույթ  է  դարձել,  մասնակից եղան դպրոցի ողջ աշակերտությունը:  Նախ ծանոթացան տոնի խորհրդին,  այնուհետև վառեցին խորհրդանշական խարույկը՝  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:  Ապա շրջան բռնեցին խարույկի շուրջ,  երգեցին ու պարեցին: