Միջոցառում  << Армения – мой край родной>>.

 

Ապրիլի  5-ին  Եղեգնաձորի  ավագ  դպրոցում  տեղի  ունեցավ  << Армения – мой край родной>> խորագրով  միջոցառում  ռուսերեն  լեզվով,  որին  մասնակցում  էին  5-րդ, 6-րդ,  9-րդ,  11-րդ  և  12-րդ  դասարանի  աշակերտները: 
Միջոցառումը  սկսվեց  Հայաստանի  Հանրապետության  հիմնով  և  տերունական  աղոթքով:  Շատ  գեղեցիկ  և  հետաքրքիր,  հակիրճ  ներկայացվեց  Հայաստանի  մասին  տեղեկություններ,  սկսած  5-րդ  դարից  մինչ  այսօր:  Զուգահեռ  ներկայացվում  էր  նյութին  համապատասխան  նկարներով  սլայդի  ցուցադրումը:
Շատ  արտահայտիչ  առոգանությամբ  էին  արտասանում  ռուսերեն  լեզվով  Եղիշե  Չարենցի  <<Ես իմ  անուշ  Հայաստանի>>, Պարույր  Սևակի  ,,Մենք  քիչ  ենք,  սակայն  մեզ  հայ  են  ասում,,  բանաստեղծությունները: 
6-րդ  դասարանի  աշակերտ  Մուշեղ  Ղազարյանն  իր  հմայիչ  և  խրոխտ  ձայնով  երգեց  երկու  երգ  Հայաստանի  մասին:
Արա Գևորգյանի ,,Արցախ,,  երաժշտության  տակ  ինենց  չքնաղ  պարով  հիացրեցին  5-րդ  դասարանի  աշակերտներ`  Նարեկը  և  Մերին: 
Բեմի  մի  անկյունում  ցուցադրված  էր  6-րդ  դասարանի  աշակերտների  կողմից  պատրաստված  Սիսը  և  Մասիսը,  մի  փոքրիկ  գյուղական  հատված`  հայկական  էսքիզներով:   Նշենք   որ   7-րդ   դասարանի   աշակերտները  նկարել  էին  նկարներ  ,,Армения  глазами  детей,,  խորագրով:
Իր  նուրբ  և  հմայիչ  ձայնով  գերեց  դիտորդներին  12-րդ  դասարանի  աշակերտուհի  Մերի  Սենիքերիմյանը:
Միջոցառման  վերջում  շատ  տպավորիչ  ներկայացվեց  Վայոց  ձորի  մարզը,  Եղեգնաձոր  քաղաքը:  Իսկ  վերջում  Արթուր  Կարապետյանի  երգի  ներքո  հնչվեցին  քառյակներ  մեր  քաղաքի  ապագայի  մասին:

Միջոցառման  կազմակերպիչներ.
Դաստիարակության գծով փոխտնօրեն`             Հասմիկ  Մարգարյան
Ռուսաց լեզվի   ուսուցչուհի`                                  Սիրուշ Դանուղյան