Բաց դաս    անգլերենից

 

    Ապրիլի  18-ին  Եղեգնաձորի ավագ  դպրոցում  անգլերենի  ուսուցչուհի  Լյուդմիլա  Համբարձումյանը  անց  կացրեց  բաց  դաս   10-րդ դասարանում:  Ուսուցչուհին  դասարանը  բաժանեց  խմբերի  և  սկսեց  աշխատել  հետաքրքիր  մեթոդներով:
Ուսուցչուհու  կարծիքը  իր վարած  դասի  վերաբերյալ.
Օտար  լեզվի  ուսուցման  դժվարությունները  հաղթահարելու  համար  հաճախ  դիմում  եմ  դասավանդման  ժամանակակից`  աշակերտակենտրոն  մեթոդներին:  Դասապրոցեսի   ընթացքում  մշտապես  կատարում  եմ  տեքստային  աշխատանքներ. Դասագրքից  բացի  օգտագործում  եմ  հետաքրքիր,  լրացուցիչ  տեքստեր:  Աշխատում  եմ  ընտրել  այնպիսի   տեքստեր,  որ  հասանելի  լինի  բոլոր  աշակերտներին:  Այս  դեպքում  բոլորը  կարողանում  են  հաղթահարել  լեզվական  դժվարությունները,  սովորում  են  նոր  բառապաշար,  վարժվում  են  խմբային  աշխատանքներին:  Հետաքրքիրն   այն  է,  որ  լավ  սովորող  աշակերտները  ձգտում  են  թույլերին  ներգրավել  խմբի  աշխատանքների  մեջ: 
Աշակերտները  կարդում  են  իմ  կողմից  առաջադրված  լրացուցիչ  տեքստը,  դուրս  են  գրում  նոր  բառերը,  կազմում  են  նախադասություններ`  յուրացումը  ապահովելու  համար:  Ես  համոզված  եմ,  որ  դասապրոցեսը  պետք  է  լինի  ուսանելի,  հետաքրքիր  և  դաստիարակող:

Բաց դասի վարող.   
Անգլերեն  լեզվի    ուսուցչուհի`                          Լյուդմիլա   Համբարձումյան