Ֆրանկոֆոնիայի  միջոցառում

 

     2013թ. ապրիլի  20-ին  Եղեգնաձորի  ավագ  դպրոցում  ֆրանսերենի  ուսուցչուհի  Ծովինար  Գրիգորյանը  անցկացրեց  ֆրանկոֆոնիային  նվիրված  միջոցառում,  որին  մասնակցում  էին  10-րդ  և  12-րդ  դասարանի  աշակերտները: 
Միջոցառումը  սկսվեց  ֆրանսիական  հիմնով,  որը  ուղեկցվում  էր  ֆրանիական  հեղափոխության  նկարներով:  Միջոցառման  ընթացքում  հնչեցին  Ժակ  Պռևեռի,  Պոլ Վեռլենի,  Պոլ  Էլուառի,  Ժակ  Շառպանտրոյի  բանաստեղծությունները,  հնչեցին  ֆրանս-հայկական  ասացվածքներ,  ֆրանսիական  երգեր,  ցուցադրվեցին  մի  հատված  Վիկտոր  Հյուգոյի  ,, Փարիզի  աստվածամոր  տաճարը,,  հայտնի  ստեղծագործության  հիման  վրա  ստեղծված  մյուզիքլից:
Այդ  ամենին  զուգահեռ  ցուցադրվում  էին  համապատասխան  նկարներ,  տեսահոլովակներ:
Վերջում  անցկացվեց  մի փոքրիկ  վիկտորինա.  ցուցադրվեցին  հանրահայտ  ֆրանսիացիների  և  ֆրանսիահայերի  նկարներ,  և  հանդիսատեսը  պետք  է  կռահեր,  թե ովքեր  են  նրանք:  Հանդիասատեսին  տրվեցին  նաև  հարցեր  նվիրված  Ֆրանսիային:
Միջոցառումը  ավարտվեց  ֆրանկոֆոնիայի  հիմնով:

Միջոցառման  կազմակերպիչներ.
Դաստիարակության գծով փոխտնօրեն`             Հասմիկ  Մարգարյան
Ֆրանսերեն լեզվի   ուսուցչուհի`                         Ծովինար    Գրիգորյան