<<Ձեզ  տեսնենք  աղջիկնե՛ր>>

    Նոյեմբերի  25-ին  Եղեգնաձորի  ավագ  դպրոցը  Վայոց  ձորի  մարզային  երիտասարդական  կենտրոնի  հետ  համատեղ  կազմակերպել  էր  <<Ձեզ  տեսնենք,  աղջիկնե՛ր>>  մրցույթ-միջոցառումը:  Մասնակցում  էին  ավագ  դպրոցի  բոլոր  տասը  դասարանների  գեղեցկուհի  ու  շնորհալի  աղջիկները:  Նրանք  ուրախությամբ  և  հայ  տնտեսուհուն  բնորոշ  ջանասիրությամբ  հաղթահարեցին  բոլոր  առաջադրանքները  և  ստեղծագործական  երևակայությամբ  ներկայացրին  գեղեցկությունը  ու  պատասխանեցին  ինտելեկտուալ  հարցերին:  Վարպետորեն  ամենատարբեր  ձևերով  կապեցին  փողկապները,  ներկայացրեցին  իրենց  ձևավորած  անձեռոցիկները:  Ժյուրին  յուրահատուկ  վերաբերմունքի  արժանացրեց  համեղ  աղցաններ  և  հացի  գնդերը  ձևավորողներին:  Մրցույթը  կայացավ,  և  առաջին  պատվավոր  տեկը  կիսեցին  114  և 122  դասարանների  աղջիկները: 
Մենք  համոզված  ենք  ու  վստահ,  որ  մեր  աղջիկները  պատվով  կմասնակցեն  նաև  մրցույթի  մարզային  փուլին: 

Միջոցառման  կազմակերպիչներ. 
Հ.Ե.Հ ՎայոցՁորի մարզային կենտրոն
Դաստիարակության գծով փոխտնօրեն  

Դպրոցի  աշակերտական  խորհուրդ