ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

 

       Հայաստան աշխարհի մի փոքրիկ անկյունն է Վայոց ձորի մարզը, իսկ գեղեցկուհին, ինչպես շողերը, Եղեգնաձոր քաղաքն է: Այն թառել է լեռների փեշերին` Արփայի գեղատեսիլ հովտում: Ահա այս հրաշալի փոքրիկ քաղաքում` Շահումյան փողոցում,  գտնվում է մի խոստումնալից կրթօջախ. դա թիվ 3 միջնակարգ դպրոցն է,  արդեն` քաղաքի ավագ դպրոց:
      Եղեգնաձոր  քաղաքի  թիվ 3  միջնակարգ  դպրոցի   հիմքը  եղել  է  ութամյա  դպրոցը,  որը  հիմնադրվել  է  1971թ.  սեպտեմբերի  1-ին:  Այն  գտնվել  է  Եղեգնաձորի  այժմյան   պետական քոլեջի շենքում: Նախկին 1-ին դպրոցից այստեղ են տեղափոխվել  ուսուցիչներ  և  աշակերտներ:  Սկզբնական  շրջանում  դպրոցում  կար  9  դասարան,  ուր  սովորում  էին  325  աշակերտներ ,  որոնց  դասավանդում  էին  21  ուսուցիչներ: 
       1977թ.  դրվեց  այժմյան  դպրոցի  հիմքը,  որն  իր  դռները  սաների  առջև  բացեց  1980թ.  հունվարին:  Նոր  շենքն  ուներ  հարմարավետ  ուսումնասենյակներ`  համապատասխան  ու  անհրաժեշտ  բոլոր  սարքավորումներով,  մարզդահլիճ,  նիստերի  դահլիճ:
Ունեցել  ենք   անգլերենի, գերմաներենի և ռուսերենի լինգաֆոնային դասասենյակներ, որտեղ երեխաները սովորել են և հղկել այս լեզուների իրենց իմացությունը:
       2001թ ՊրոջեքթՀարմոնի ամերիկյան կազմակերպությունը մեր դպրոցում բացեց ինտերնետային դասասենյակ` համակարգիչներով կահավորված: Այստեղ կազմակերպվում են  բաց դասեր: 
      2006-2007թթ. դպրոցը նորից վերանորոգվեց: Դասասենյակները լուսավոր են: Դպրոցի գրադարանը ևս նորագույն ոճով է կահավորված:
      2010-11 ուստարին դպրոցի համար եղավ մեկնարկային: Այն դարձավ ավագ դպրոց: Դա հպարտություն և թարմություն բերեց մեր անձնակազմին: Թե' ուսուցիչները, թե' աշակերտները աշխատեցին նոր ավյունով, նոր եռանդով:
      2011թ ինտերնետ սենյակը համալրվեց նոր համակարգիչներով, որը աշակերտներին նոր ուրախություն պարգևեց: 
       Դպրոցի  առաջին  տնօրենն  էր  Հաբեթնակ  Թադևոսյանը`  հայոց  լեզվի  և  գրականության  ուսուցիչ:  Նա  ծնվել  է  1916թ.  Խաչիկ  գյուղում,  սովորել  և  ավարտել  է  գյուղի  ութամյա  դպրոցը:  1933թ.  ընդունվել  է  մանկավարժական  ինստիտուտի բանասիրական  ֆակուլտետ` հեռակա ուսուցմամբ և  միաժամանակ  աշխատել  հա յրենի  գյուղում:  Մեծ  հայրենականի  օրերին  մեկնել  է  ռազմաճակատ:  Մասնակցել  է   թեժ  մարտերի  ու  վիրավորվել  մի  քանի  անգամ:  1945թ.  շքանշանները  կրծքին  վերադառնում  է  Խաչիկ  և  աշխատում  դպրոցում`  որպես  տնօրեն: 1971թ.  հրավիրվում  է  Եղեգնաձոր  ավան`  ստանձնելու  նորաստեղծ  դպրոցի  տնօրենի  պարտականությունները:  Նա  ամբողջովին  նվիրվում  է  մանկավարժությանը,  շատ  է  սիրել  երեխաներին  և  լինելով  հոգեբան`  եղել  է  խիստ  ու  պահանջկոտ  նրանց  նկատմամբ:
      Այժմ  դպրոցի  տնօրենն  է  Կարինե  Հարությունյանը:
      Դպրոցն  ապրում  է  ակտիվ  կյանքով:  Ացկացվում  են  բազմաբնույթ  միջոցառումներ,  աշակերտական  համերգներ,  օլիմպիադաներ,  սպորտլանդիաներ,  ռազմահայրենասիրական  խաղեր:

      Այս ամենի, ինչպես նաև որակյալ կրթության շնորհիվ դպրոցն արձանագրել է լուրջ հաջողություններ:

                                       

        Միջանցքներ      

                                Դասասենյակներ 

          

  

                  

                              

Համակարգչային սենյակ

                                 

Մարզադահլիճ      

                                                         

Գրադարան